Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Հայտնի դերասաններն ու երգիչները՝ «3 շաբաթ Երևանում» ֆիլմում

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Հրանտ Թոխատյանը, Վահե Բերբերյանն ու Վահիկ Փիրհամզեն հանդիսատեսին պատմում են, թե ինչպես են Հայաստանում ֆիլմ նկարահանում և ինչ դժվարությունների միջով են անցնում։ Հենց այս մասին է «3 շաբաթ Երևանում» ֆիլմը, որն արդեն  մեծ էկրաններին է։ Ֆիլմը ստեղծվել է գլխավոր երեք դերակատարների ջանքերով՝ սցենարի հեղինակը Վահե Բերբերյանն է, պրոդյուսերը՝ Վահիկ Փիրհամզեն, կազմակերպչական հարցերում նրանց շատ է օգնել Հրանտ Թոխատյանը, ճիշտ այսպես էլ արված է դերաբաշխումը ֆիլմում, որտեղ 3 ընկեր չեն կարողանում միջոցներ հայթհայթել իրենց ֆիլմը նկարահանելու համար։ BlogNews-ը ներկայացնում է պրեմիերայի և կարմիր գորգի հետաքրքիր դրվագները։

Ֆիլմում խաղացել են մի շարք հայտնի դերասաններ՝ Աշոտ Ղազարյան, Նարեկ Դուրյան, Խորեն Լևոնյան, Նանոր Պետրոսյան, Անի Գալստյան, Լևոն Հարությունյան, Սամսոն Ստեփանյան, Լուիզա Ներսիսյան։ Փոքրիկ դերակատարումներ ունեն նաև հայտնի երգիչ-երգչուհիներ՝ Թաթա, Նունե Եսայան, Քրիստինե Պեպելյան, Արամո, Ինգա և Անուշ Արշակյաններ, Էրիկ և այլք։

«Վահեին ճանաչում եմ արդեն 25-26 տարի, Վահիկին՝ 20։ Մեր հանդիսատեսները տարբեր են, օրինակ՝ Վահիկի դեպքում իրանահայերն են, Վահեի դեպքում՝ արևմտահայերը։ Վաղուց էինք ուզում համագործակցել, առաջին անգամ որոշեցինք անել այնպիսի մի բան, որ կարողանանք մեր հանդիսատեսին հավաքել մի տեղ, չլինեն  տարանջատումներ՝ իրանահայ, արևմտահայ և այլն, ուղղակի դահլիճում լինեն  հայեր։ Երբ հավաքվում ենք, ինչ-որ բան ստացվում է»,- ասաց Հրանտ Թոխատյանը։

Վահե Բերբերյանն էլ նկատեց, որ իրենց նպատակը երեքով լավ գործ ստեղծելն էր։ «Սփյուռք-Հայաստան միասին ուրիշ երևույթ կստեղծեն»,- վստահ է նա։

Վահիկ Փիրհամզեն նշեց, որ հպարտ է երկու տաղանդների կողքին կանգնած լինելու համար։ «Սա երրորդ ֆիլմն է, որ նկարահանել եմ և սովորել եմ, որ չես կարող ասել՝ իմ ֆիլմը, պետք է ասես՝ մեր ֆիլմը, որովհետև միայնակ ոչինչ չի ստացվի։ Այս դահլիճում կան մարդիկ, ովքեր մեզ հետ համագործակցել են և օգնել ֆիլմի նկարահանմանը»,- ասաց նա։

Դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց, որ շատ է հավանել ֆիլմը։ «Շատ թեթև էր, ինձ շատ դուր եկավ գաղափարը։ Ե՛վ լավ դերասաններ էին, և՛ շատ ճիշտ էր մտածված սցենարը, գերագույն հաճույք եմ ստացել։ Կարծում եմ՝ ֆիլմը հաջողություն կունենա և հայ հանդիսատեսը ևս գոհ կլինի»,- ասաց նա:

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն էլ կարևորեց, որ ֆիլմը դիտելիս հաջողվում է կտրվել առօրյա հոգսերից։ «Այդ դեպքում իսկապես կարելի է ասել, որ ֆիլմն ունեցավ իր կարևոր ազդեցությունը։ Ես միշտ դիտում եմ ֆիլմը որպես հանդիսատես, ինձ դուր եկավ ֆիլմի թե՛ թեթևությունը, թե՛ պարզունակ թվացող սցենարը, որի մեջ կային շատ խորը ու մեզ համար կարևոր ակցենտներ։ Շատ շնորհակալ եմ, որովհետև ֆիլմի հեղինակները ներառել էին մեզ համար և՛ գեղեցիկ, և՛ հարազատ, և՛ կարևոր երևանյան էլեմենտներ։ Ամեն անգամ նման ֆիլմ նայելուց  հասկանում եմ, որ ուզում եմ ապրել այն Երևանում, այն Հայաստանում, որը ներկայացվում է ֆիլմերում, որտեղ գերակշռում են դրական հույզերը, միշտ կա սեր, Երևանը շատ մաքուր, գեղեցիկ և ներկայանալի է, չկան «ցի»-երով տարբերակաումներ, կա ուղղակի «հայ» և վերջ»,- ասաց նա ու հավելեց, որ կերպարներից յուրաքանչյուրը հատուկ գույն ուներ և լրացնում էր ամբողջ ֆիլմի մոզայկան։

  

Շարունակությունը՝ այստեղ:

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M