Գերմանիայի ԱԳ նախարարը Թուրքիայի հետ բանակցելու հիմք չի տեսնում
INTERNATIONAL NEWSԹուրքիայի եւ Գերմանիայի հարաբերություններն այնքան վատ վիճակում են, որ երկրները բանակցությունների համար հիմք չունեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը, փոխանցում է Reuters-ը:
Նա նշել է, որ Բեռլինի եւ Անկարայի հարաբերությունները կարեւոր են Եվրոպայում զանգվածային միգրացիան զսպելու տեսակետից, սակայն իրավիճակն այնպիսին է, որ բանակցությունների համար «ոչ մի հիմք» չկա: Նա հիշեցրել է, որ Գերմանիան մտահոգված է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից հետո կատարվող մասայական ձերբակալություններով:
«Մենք միմյանց հետ որպես երկու տարբեր մոլորակների էմիսարներ ենք խոսում: Չկա փոխըմբռնման, բանավիճելու հիմք», ասել է Շթայնմայերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



