Yerevan, 19.June.2026,
00
:
00
BREAKING


WSJ. ԱՄՆ-ն Գյուլենին չի արտահանձնի Թուրքիային

INTERNATIONAL NEWS

ԱՄՆ-ն հակված է հրաժարվել Թուրքիային արտահանձնել «Հիզմեթ» շարժման գաղափարակիր Ֆեթուլահ Գյուլենին, որին Թուրքիայի ղեկավարությունը համարում է երկրում ռազմականն հեղաշրջման փորձի կազմակերպիչը: Վաշինգթոնը այդպես էլ Անկարայից համոզիչ ապացույցներ չի ստացել ՝ ապստամբության կազմակերպմանը Փենսիլվանիայում բնակվող աստվածաբանի մասնակցության մասին: Բացի դրանից, ԱՄՆ իշխանությունները մտահոգված են Թուրքիայի իշխանությունների հրապարակային հայտարարություններով, որոնք պարունակում են սպառնալիքներ, հայտնում է The Wall Street Journal–ը:

Պարբերականի զրուցակիցների խոսքով ամերիկացի ու թուրք չինովնիկները մասնավոր զրույցներում քննարկել են այն սցենարներ, որոնց դեպքում Գյուլենը կարող է արտահանձնվել: Բայց ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ այս դեպքը պահանջում է արտահանձնում, հայտնել են աղբյուրները: Պետք է նշել, որ Գյուլենն ինքը կտրականապես հերքում է իր մասնակցությունը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ու նրա կառավարությունը տապալելու փորձին:

Որքան շատ են թուրք պաշտոնատար դեմքերը, այդ թվում պետության ղեկավարն ու վարչապետը խոսում ռազմական հեղաշրջման փորձում Գյուլենի դերի մասին ու պահանջում անհապաղ արտահանձնել նրան, այդքան քիչ է հավանականությունը, որ այդ արտահանձնումը կկայանա, հայտնել են WSJ–ի աղբյուրները: Նրանց խոսքով, Ակարայի նման հայտարարությունները կասկածի տակ են դնում Թուրքիայի արդարացի վերաբերմունքը ԱՄՆ-ում ապրող աստվածաբանի հանդեպ:

Այդուհանդերձ, Գյուլենին արտահանձնելու հարցով վերջնական որոշումը դեռ ընդունված չէ: Արտահանձնման մասին բանավեճերը, ակնկալվում է, որ եւս մի քանի ամիս կտեւեն, հայտնել են աղբյուրները: Որոշ զրուցակիցներ նաեւ նշել են, որ չեն պատկերացնում այնպիսի սցենար, որի դեպքում Գյուլենը կարտահանձնվի Թուրքիայի իշխանություններին:

Միաժամանակ WSJ–ի աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան ԱՄՆ-ին երկու մասից բաղկացած ապացույցներ է տրամադրել ՝ ապստամբության կազմակերպմանը Գյուլենի մասնակցության մասին: Սակայն ամերիկյան կողմը հայտարարել է, որ այդ տվյալները չեն կարող գործածվել դատարանում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտնել էր, որ Անկարան դեռ չի տրամադրել ծանրակշիռ ապացույցներ հեղաշրջման փորձին Գյուլենի ու «Հիզմեթ» շարժման մասնակցության մասին: Չինովիկի խոսքով այդ ապացույցները կուղարկվեն Վաշինգթոն արտահանձնման մասին պաշտոնական հարցման հետ:

Ամերիկյան հատուկ ծառայությունների ներկայացուցիչները հայտնել են, որ Թուրքիայում Գյուլենի կողմնակիցներին հետեւելը մինչեւ հեղաշրջումը Վաշինգթոնի համար առաջնությոն չի եղել, դրա համար էլ ԱՄՆ-ն քիչ տվյալներ ունի՝ ստուգելու համար այն տեղեկությունները, որոնք թուրքական իշխանությունները ստանում են ենթադրյալ դավադիրների հարցաքննությունների ընթացքում:

WSJ-ի աղբյուրների խոսքով, Անկարայի ապացույցների հավաստիությունը կասկածելի է դառնում նաեւ այն ռեպրեսիվ միջոցառումների ֆոնին, որոնք Էրդողանը կիրառում է իր ներքին ընդդիմախոսների նկատմամբ երկրում կատարված հեղաշրջման փորձից հետո:

Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card Issuance