Լավրովն ու Քերրին հեռախոսազրույց են ունեցել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի ԱԳ նախարար Սերգել Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
Զրուցակիցները քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի հիման վրա, հուլիսի 14-15-ին Մոսկվա կատարած Քերրիի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան:
ԱԳՆ-ում նաեւ հավելել են, որ Ռուսաստանն ընդծել է ահաբեկիչների դեմ պայքարի ակտիվացման անհրաժեշտությունը, որոնց գործողությունները Սիրիայի խաղաղ բնակչության շրջանում նորանոր զոհերի են հանգեցնում, ինչը, ԱԳՆ-ի կարծիքով, տեղի է ունենում նաեւ զինյալների կողմից քիմիական թունավոր նյութերի կիրառման հետեւանքով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



