Բելգիայում ձերբակալել են իրաքցի փախստականին ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով
INTERNATIONAL NEWSԲելգիայի Ժյումե քաղաքում ձերբակալել են իրաքցի փախստականին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու կասկածանքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
25-ամյա տղամարդու նկատմամբ հետախուզում էր հայտարարվել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ նա կապի մեջ է եղել հունվարին կալանավորված եւս մեկ իրաքցի փախստականի հետ, ում տարածած տեսանյութում երեւում էր փախստականը գրոհայինի զգեստով, իսկ հետնամասում` «ԻՊ» դրոշը, որը հետագայում հայտնաբերել էին նրա իրերի մեջ:
Փախստականը պնդում էր, որ այդ հանդերձանքը նրան անհրաժեշտ է եղել Իրաքում «ԻՊ» գրոհայիններից պաշտպանվելու համար:
Հուլիսին Բելգիայում ձերբակալվել, այնուհետեւ ազատ է արձակվել Իրաքից եկած եւս 10 փախստական:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



