Շտայնմայերը Թուրքիայի հետ երկխոսությունը վերականգնելու հույս ունի
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերը թուրքական կառավարության հետ երկխոսությունը վերականգնելու հույս է հայտնել՝ չնայած այն մտավախություններին, որոնք ստեղծվել են երկրում մասսայական ձերբակալությունների և աշխատանքից հեռացումների պատճառով: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Reuters» լրատվական գործակալությանը:
«Ես կաշխատեմ համոզվել, որ Թուրքիայի հետ երկխոսությունը տեղի կունենա ոչ միայն բարձրախոսների և տեսախցիկների միջոցով»,- հայտնել է նա:
Նրա խոսքով՝ նույնիսկ ծանր ժամանակներում երկրների միջև ուղիղ երկխոսությունը ոչ մի այլընտրանք չունի:
Ավելի վաղ Գերմանիայի արտգործնախարարությունում հայտնել էին, որ Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունները ալեկոծության շրջանում են:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



