Իրանի հարավում գազատար է պայթել. մեկ զոհ կա
INTERNATIONAL NEWSՄի մարդ զոհվել է, երեքը վիրավորվել են Իրանի հարավում գտնվող Գենավե նավահանգստային քաղաքում գազատարի պայթյունի հետեւանքով: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 6-ի վաղ առավոտյան, հայտնում է Սինհուան:
Վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել եւ նրանցից մեկը ծանր վիճակում է, լրատվական Մեհր գործակալությանը հայտնել է խորհրդարանի անդամ Աբոլհամիդ Կեդրին:
Դեպքի վայրում փրկարարական գործողություն է սկսվել, որը սակայն բարդացնում է պայթյունից առաջացած մեծ հրդեհը, նշել է նա: Նրա խոսքով, միջադեպի պատճառները պարզվում եւ հետագայում կհայտարարվեն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



