Արմեն Համբարձումյան. Ճնշող էր, որ յոթ հանդիպում անընդմեջ չէինք կարողանում գնդակ խփել
SPORTՇատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց մեր թիմի առաջին գոլը խփել Արմավիրում, տնային ստադիոնում, ասել է «Տորպեդոյի» կիսապաշտպան Արմեն Համբարձումյանը, որը խփել է թիմի առաջին գոլը Ռուսաստանի ֆուտբոի ազգային լիգայում (ՌՖԱԼ):
«Գոլի դրվագում ես փոխանցում էի կատարում մեր պաշտպաններին, բայց այնպես ստացվեց, որ գնդակը հայտնվեց «Սիբիրի» դարպասում: Ֆուտբոլում հաճախ է այդպես պատահում: Հույզերը շատ էին, ուրախալի է: Ճնշող էր, որ յոթ հանդիպում անընդմեջ չէինք կարողանում գնդակ խփել: Պահեր ունենում էինք, բաց եզրափակել չէր ստացվում:
Հրաշալի մթնոլորտ էր: Երկրպագուների ուրախությունը խրախուսեց մեզ: Կձգտենք հետագայում եւս ուրախացնել մեր երկրպագուներին»,- Արմեն Համբարձումյանի խոսքը մեջբերում է ակումբի կայքը:
ՌՖԱԼ-ի 8-րդ տուրում Վալերի Կարպինի գլխավորությամբ «Տորպեդոն» 2:0 հաշվով պարտության է մատնել «Սիբիրին»՝ տանելով առաջին հաղթանակն ընթացիկ առաջնությունում: