Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար
INTERNATIONAL NEWSՉափավոր իսլամական քարոզիչ, «Հիզմեթ Հարեքեթի» շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի փաստաբանները վախենում են իրենց պաշտպանյալի կյանքի համար: Ինչպես հաղորդում է Արմմենպրեսը, այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Վաշինգտոնում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ փաստաբանները հայտնել են, որ վախենում են Գյուլենի նկատմամբ հնարավոր հարձակումից: Նրանք նաև ակնկալում են, որ Գյուլենը նախկինի պես կմնա Փենսիլվանիա նահանգի իր բնակավայրում:
Թուրքիայի իշխանությունները կրկին որոշում են ընդունել ձերբակալելու Գյուլենին, ով մեղադրվում է հուլիսի 15-ի երկրում ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



