Ահաբեկիչները կրակի տակ են պահում Հալեպ տանող ճանապարհը
INTERNATIONAL NEWSԱհաբեկիչները կրակի տակ են պահում Հալեպ տանող ճանապարհը: Արմենպրեսի հաղորդմամբ` այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հաղորդել է Սիրիայի աշխարազորայինների շրջանակներից աղբյուրը:
Աղբյուրը տեղեկացրել է, որ «կյանքի ճանապարհ»-ի ուղղությամբ ահաբեկիչները կրակում են ականանետերով: Ցեմենտի գործարանի մոտից էլ դիպուկահարները կրակում են տրանսպորտի ուղղությամբ:
Շրջանցող մայրուղին, որը ահաբեկիչները փորձում են արգելափակել, Հալեպի միակ մատակարար ուղին է: Օգոստոսի 6-ի առավոտյան դեպի Հալեպ տանող ճանապարհի երթևեկությունը դադարեցվել է սկսված կրակահերթի պատճառով:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



