Գլխավոր դատախազի պաշտոնակատարը 20 հազար դոլար վարկ է վերցրել
ECONOMICSՀՀ գլխավոր դատախազի ժամանակավոր պաշտոնակատար ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը նախորդ տարի 20 հազար ԱՄն դոլարի չափով վարկ է վերցրել։ Այս մասին տեղեկանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած 2015թ․տարեկան հայտարարագրից։
Ըստ հայտարարագրի՝ նրա դրամական միջոցները նախորդ տարի կազմել են 55 միլիոն դրամ, իսկ տարեկան եկամուտը՝ 16 միլիոն 804 հազար դրամ եւ 20 հազար ԱՄՆ դոլար։ 20 հազար ԱՄՆ դոլարը դատախազի ժամանակավոր պաշտոնակատարի կողմից վերցված վարկն է։ Տարեկան եկամուտներից 10 միլիոն 984 հազար դրամը մեկ տարվա աշխատավարձն է, իսկ 5 միլիոն 400 հազար եւ 420 հազար դրամը՝ վարձակալությունից ստացված վճարները։
Ըստ Հարությունյանի մեկ այլ հայտարարագրի՝ նա երկու բնակարան, մեկ առանձնատուն, երեք հողամաս եւ բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք ունի։ Կինը՝ Արուսյակ Յարմալոյանը, նախորդ տարի հայտարարագրել է միայն 630 հազար դրամ տարեկան աշխատավարձ։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank and Idram Alongside the “Matemik” NGO
3
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
4
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
5
Safe environment – Equal opportunities



