Արագ և արդյունավետ դիետա. 7 օրում կորցրեք 4 կիլոգրամ
LIFEԱրագ և արդյունավետ դիետա. 7 օրում կորցրեք 4 կիլոգրամ  Դիետան, որը ներկայացրել է healthyfoodstar.com-ը, իր մեջ ներառում է բոլորին հասանելի բաղադրիչներ և կօգնի մեկ շաբաթվա ընթացքում կորցնել 4կգ: Այն պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր և շատ արդյունավետ է: Նախաճաշ Առավոտյան արթնանալուց անմիջապես հետո մեկ բաժակ կիտրոնի հյութի խառնուրդով սառը ջուր խմեք: Այն պետք է խմել դատարկ ստամոքսին՝ օրգանիզմը տոքսիններից մաքրելու և նյութափոխանակությունը լավացնելու համար: Կերեք 2 խնձոր, 2 նարինջ կամ 1 մեծ թուրինջ՝ կիտրոնով ջուրը խմելուց կես ժամ հետո: Կարող եք նաև մեկ բուռ նուշ կամ կաղին ուտել: Կաղինը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են կանանց: Դրանք մաքրում են օրգանիզմն ազատ ռադիկալներից և լավացնում են նյութափոխանակությունը: Լանչ Այս դիետան թույլ է տալիս ուտել այնպիսի միս, ինչպիսիք են՝ հավն ու հորթը: Միսը պետք է խաշել, այլ ոչ թե տապակել, այլապես ցանկալի արդյունքի չեք հասնի: Պետք է նաև խմել 1-2 բաժակ յոգուրտ: Ընդմիջում Ընդմիջման ժամանակ կարող եք թարմ աղցան ուտել՝ համեմված ձիթայուղով և միայն մեկ պտղունց աղով: Ճաշ Ճաշեք մինչև ժամը 6-ը: 2 ձու խաշեք և պատրաստեք վարունգի աղցան՝ համեմված ձիթայուղով և մեկ պտղունց աղով: ճաշից հետո ոչինչ մի կերեք: Կանաչ թեյ պատրաստեք, 1լ ջրի մեջ ավելացրեք 4 փաթեթ կանաչ թեյ և խմեք քնելուց առաջ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



