Yerevan, 20.May.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ բնապահպանության նախարարն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

SOCIETY

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում: Սյունիքի մարզպետարանում կայացած աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մարզի բնապահպանական խնդիրներին, ինչպես նաև Մեղրիի տարածաշրջանում, մասնավորապես՝ «Արևիկ» ազգային պարկում վերջրս բռնկված հրդեհներին: Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարար Գրիգորյանը նշել է, որ առաջիկայում «Զանգեզուր» կենսոլորտային համալիրում նախատեսվում են հակահրդեհային ժամանակակից տեխնիկական միջոցների համալրման աշխատանքներ, իսկ մինչ այդ հարկավոր է շարունակել պահպանել զգոնությունը՝ ազգային պարկի հազվագյուտ բուսական և կենդանական աշխարհին պատճառվող վնասներից խուսափելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով:  Մարզպետ Սուրիկ Խաչատրյանն առաջարկել է համատեղ ուժերով  ձևավորել հակահրդեհային արագ արձագանքման խումբ, լրացուցիչ հսկողություն սահմանել առավել հրդեհավտանգ  ժամանակահատվծում:

Ս. Խաչատրյանը ներկայացրել է «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ազդակիր համայնքների բնակչության խնդիրները, որոնց վերաբերյալ նախարար Գրիգորյանը նշել է. «KFW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Կովկասի պահպանվող տարածքների աջակցության ծրագիր. Հայաստան»-ի շրջանակներում նախատեսվում է իրականացնել համայնքների զարգացմանը նպաստող մի շարք միջոցառումներ, որոնք թե՛ բնապահպանական, թե՛ սոցիալ-տնտեսական առումով դրական դինամիկա կապահովեն այդ համայնքներում: Բնապահպանության նախարարությունը պատրաստ է լսելու համայնքների բնակիչների առաջարկություններն ու կարծիքները, ներկայացնելու KFW-ի քննարկմանը և հնարավորության շրջանակներում լուծում տալու  դրանց»:

Այցի շրջանակներում աշխատանքային հանդիպում է տեղի ունեցել «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի աշխատակիցների հետ «Շիկահող» պետարգելոցի վարչական շենքում: Քննարկվել են համալիրի գործունեությունը, ձեռքբերումները, առկա խնդիրներն ու առաջիկա անելիքները: Նախարար Գրիգորյանը կարևորել է ԲՀՊՏ-ներում սկսված մոնիթորոինգի աշխատանքները և հանձնարարել, բացի բուսական աշխարհի մոնիթորինգից, իրականացնել նաև ջրաղբյուրների հաշվառում, որոնք հետագայում կնպաստեն հակահրդեհային միջոցառումների, ինչպես նաև էկոտուրիստական նոր երթուղիների մշակմա ն համար:

Համալիրի գիտաշխատողները ներկայացրել են վերջին շրջանում  կատարված ուսումնասիրություններն ու ձեռքբերումնեը, իրականացված մոնիթորինգի աշխատանքները, քննարկվել են նախատեսվող անտառշինական և անտառվերականգնաման աշխատանքների մանրամասներ:

Այցելության ավարտին նախարար Գրիգորյանը եղավ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում զոհված ազատամարտիկ Արմեն Գասպարյանի տանը, իր զորակցությունը հայտնելով և նյութական աջակցություն ցուցաբերելով Գասպարյանի հարազատներին: Արմեն Գասպարյանի որդու հետ զրույցում նախարարը նշել է. «Մեզ համար մեծ ցավ էր Մակիչի նման լավ ընկերոջ և լավ աշխատակցի կորուստը, բայց և անսահման հպարտություն, որ մեր կողքին աշխատել է նման հայրենասեր ու պայքարող մարտիկ»:

Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) Service