Թուրքիայում 3 հայ թեկնածուները պատգամավոր են դարձել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Ազգային մեծ ժողովի 25-րդ գումարման ընտրություններում 3 կուսակցությունների կողմից ներկայացված հայ թեկնածուները պատգամավոր են դարձել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ իշխող Արդարություն եւ զարգացում (AKP) կուսակցության կողմից ներկայացված Մարգար Եսայանը, ընդդիմադիր Ժողովորդա-հանրապետական (CHP) կուսակցության կողմից ներկայացված Սելինա Դողանը եւ քրդական Ժողովուրդների դեմոկրատական (HDP) կուսակցության կողմից ներկայացված Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր են դարձել:
Այսպիսով 54 տարի անց Թուրքիայի խորհրդարանում կրկին հայ պատգամավոր է մտնում:
Նշենք, որ հունիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը հավաքել է ընդամենը 40,8 տոկոս,CHP-ն՝ 25, MHP-ն՝16,3 եւ քրդական HDP-ն՝ 13,07 տոկոս:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



