15 եվրոպական քաղաքներ, որ խորհուրդ կտանք այցելել
LIFEԲրուգես, Բելգիա
Ռոմանտիկ քաղաք, որի փողոցները միմյանց կապված են գեղեցիկ կամուրջներով:
Սինտրա, Պորտուգալիա
Գունավոր և պայծառ քաղաք, որը ձեզ կստիպի հավատալ հեքիաթների:
Բրասով, Ռումինիա
Ձյուների միջև գտնվող հովտային այս քաղաքը կարծես միջնադարյան ժամանկներում սառած քաղաք լինի՝ բազմադարյա ամրոցներով և հին տներով:
Գդանսկ, Լեհաստան
Բալթյան ծովի ափին գտնվող այս քաղաքը յուրահատուկ մթնոլորտ ունի: Այստեղ կան բազմաթիվ գեղեցիկ սրճարաններ և թանգարաններ, շուկաներ և ցուցահանդեսներ:
Մոստար, Բոսնիա և Հերցեգովինա
Այս հին կամուրջը կապում է քաղաքի երկու հատվածները: Հենց Մոստարում են հանդիպում արևմտյան և արևելյան քաղաքակրթությունները և մշակույթները:
Բլեդ, Սլովենիա
Հրաշալի զգացողություն է առավոտյան արթնանալ և տեսնել լճի հանդարտ ալիքները:
Նովի Սադ, Սերբիա
Իր բազմաթիվ թանգարաններով, պատկերասրահներով և հուշարձաններով հայտնի այս քաղաքը իզուր չէ, որ համարվում է Սերբիայի մշակութային մայրաքաղաքը:
Կոման, Ալբանիա
Միայն Կոմանի լիճը բավական է, որ դուք սիրահարվեք այս վայրին:
Ռոնդա, Իսպանիա
Բազմադարյա այս քաղաքում հաճելի է ժամերով զբոսնել և վայելել քաղաքի յուրահատուկ միջավայրը:
Չեսկի Կրիմլով, Չեխիա
Այս քաղաքը հայտնի է իր հրաշագեղ տներով, բարեհամբույր բնակչությամբ և ձերմ մթնոլորտով:
Աննեսի, Ֆրանսիա
Ժամանակն ուղղակի կանգ է առնում այս քաղաքում:
Պորտո, Պորտուգալիա
Եթե դուք սիրում եք մեծ քաղաքներ, ապա Պորտոն հենց ձեր տեղն է:
Բերգամո, Իտալիա
Կարող եք ժամերով քայլել այս քաղաքով և վայելել դրա նեղ փողոցների գեղեցկությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: