Սիրիական հիվանդանոցը ավիահարվածի է ենթարկվել. կա 10 զոհ
INTERNATIONAL NEWSՍիրիայի հյուսիսարևմտյան շրջանում գտնվող հիվանդանոցը շաբաթ ավիահարվածի է ենթարկվել, ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է, այդ թվում` երեխաներ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` մեջբերելով Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի հայտարարությունը:
Ավիահարվածից տուժած հիվանդանոցը գտնվում է Մելես ավանում` ապստամբների վերահսկողության տակ գտնվող Իդլիբ նահանգի նույնանուն քաղաքից 15 կմ հեռավորությամբ:
Նշվում է, որ Սիրիայի օդային տարածքում հերթապահում են երկրի կառավարական օդուժի և ռուսական ռազմական ուժերի ինքնաթիռները, սակայն դեռևս հայտնի չէ, թե որ օդանավից է եկել ավիահարվածը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



