«Լուգանսկի Հանրապետության» ղեկավարի դեմ մահափորձ է իրականացվել
INTERNATIONAL NEWS«Լուգանսկի Ազգային Հանրապետության» ղեկավար Իգոր Պլոտնիցկին իր դեմ կատարված մահափորձի հետևանքով ծանր վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ինչպես հայտնում է korrespondent.net-ը, վկայակոչելով բժիշկներին, տղամարդը վնասվածքներ է ստացել կենսական կարևոր օրգաններում: Խոսքը վերաբերում է լյարդին և փայծաղին:
Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ, Պլոտնիցկին ստացել է ականաբեկորային վնասվածքներ: Չճանաչված հանրապետության ղեկավարն արդեն վիրահատվել է:
Աղբյուրը մանրամասնում է, որ այսօր անհայտ անձանց տեղադրած պայթուցիկի հետևանքով Պլատնիցկու մեքենան պայթել է:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



