Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերի ժամանակ պայթյուն է որոտացել. սակրավորները կասկածելի ուսապարկ են պայթեցրել
SOCIETYՌիո դե Ժանեյրոյում` Օլիմպիական խաղերի հեծանվավազքի վազքուղու մոտակայքում օգոստոսի 6-ին պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով ականատեսներին:
Հաղորդվում է, որ ոչ ոք չի տուժել, խուճապ չկա, և մրցելույթները շարունակվում են: Մամուլի աշխատակիցների համար նախատեսված տրիբունայի մոտ աշխատում են սակրավորները:
Ավելի ուշ Օլիմպիական խաղերի մամլո կենտրոնից հայտնել են, որ 2016-ի Օլիմպիադայի սակրավորների խումբը պայթեցրել է հեծանվավազքի վազքուղու մոտ առանց վերահսկողության թողնված կասկածելի ուսապարկը։
Այսօր հեծանվորդները մրցում են 237 կմ երկարությամբ վազքուղում:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



