Ճապոնիային հզոր փոթորիկ է մոտենում
INTERNATIONAL NEWSՃապոնիային հարավ-արևելքին է մոտենում «Օմաիս» հզոր փոթորիկը՝ բերելով իր հետ քամի և հորդառատ անձրևներ, փոխանցում է РИА Новости-ն:
Երկրի Գլխավոր օդերևութաբանական գործակալության տվյալների համաձայն, քամու ուժգնությունը փոթորկի կենտրոնում հավասար է 30մ/վ-ում, երբեմն էլ հասնում է 45մ/վ-ի:
Այս պահին փոթորիկը շարժվում է հյուսիս-արևմտյան ուղղությամբ` մոտ 20 կմ/ժ արագությամբ: Մասնագետները կանխատեսում են, որ ցիկլոնը կմոտենա ճապոնական Խոնսյու կղզուն երեքշաբթի` օգոստոսի 9-ին, այնուհետև շարժումը կշարունակի դեպի Խոկայդո կղզի:
Մասնագետները զգուշացնում են ալիքների բարձրացման մասին և կոչ անում այդ շրջանների բնակիչներին զերծ մնալ ծով դուրս գալուց: Հաղորդվում է նաև հորդառատ անձրևների հետևանքով սողանքների բարձր վտանգի մասին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



