Yerevan, 02.April.2026,
00
:
00
BREAKING


Տավուշի մարզում բուհ ընդունվող տղաների ուսման մակարդակը բավականին իջել է

SOCIETY

Տավուշի մարզում բուհ ընդունվող տղաների ուսման մակարդակը բավականին իջել է: Այս մասին, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի Տավուշի մարզ կատարած այցի ժամանակ, ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղում հանդիպման ընթացքում նշել է Մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը:

Նա որպես նվաճում արձանագրել է, որ Տավուշի մարզից 3 տասնյակից ավելի շրջանավարտներ ընդունվել են բժշկական համալսարան: Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են տվել նախարարին, ինչպես նաեւ ներկայացրել որոշ առաջարկություններ: Հանդիպումից հետո նախարարը նաեւ ծանոթացել է բուհի դեկորատիվ կիրառական արվեստի եւ դիզայնի ֆակուլտետի ուսանողների ստեղծագործական աշխատանքներին:

ԿԳ նախարարի  այցը շարունակվել է Նոյեմբերյանի տարածաշրջանում, որտեղ նա եղել է մի շարք սահմանամերձ համայնքների դպրոցներում: Մասնավորապես, նախարարն այցելել է Դովեղի  եւ Բերդավանի դպրոցներ, հանդիպել դպրոցի մանկավարժական կազմին, լսել նրանց հուզող հարցերը:  Նախարարը նշել է, որ պետությունը սահմանամերձ մարզի համար հեռահար կրթական քաղաքականություն է մշակում:

Նրա խոսքով՝  ուսուցիչ աշխատելն առաքելություն է, իսկ սահմանամերձ համայնքի դպրոցում աշխատելը՝ կրկնակի առաքելություն: «Տավուշի մարզի բազմաթիվ գյուղերի ուսուցիչներ ամեն օր սխրանք են գործում՝ աշխատելով հավանական կրակի տակ, ապագա սերունդներին փոխանցելով գիտելիքներ ու արժեքներ: Այստեղի կրթական հիմնախնդիրները պայմանավորված են տարածաշրջանի ռազմավարական կարեւորությամբ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նախարարությունը Տավուշի որոշ սահմանամերձ գյուղերի կտրամադրի աշակերտական գույք եւ համակարգչային սարքավորումներ:

Որոշակի աջակցություն կցուցաբերվի նաեւ դասագրքերի ապահովման հարցում:   Սահմանը պահող գյուղերի ուսուցիչներին հիմնականում հուզում էին ուսանողների ուսման վարձերի զեղչերի, դպրոցների վերանորոգման եւ ուսուցիչների՝  սոցիալական փաթեթում ներգրավվածության հարցերը: Այդ կապակցությամբ նախարարը տեղեկացրել է, որ 2014 թվականին կառավարության նախաձեռնությամբ զեղչվել էր սահմանապահ որոշ գյուղերի ուսանողների ուսման վարձը:

«Այս տարի համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում հնարավոր է որոշակի օգնություն ցուցաբերվի նաեւ այլ գյուղերի»,- նշել է ԿԳ նախարարը՝ ընդգծելով, որ ներկայումս հստակեցվում է համայնքների ցանկը: Արմեն Աշոտյանը նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա ընթացքում երկու գյուղերում էլ կնախաձեռնվի նախակրթարանների ծրագրի իրականցումը:

Նշենք, որ ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա գտնվող Դովեղ գյուղի միջնակարգ դպրոցում 2015-¬2016 ուսումնական տարում կսովորի 65 աշակերտ: Անցած տարի աշակերտների թիվը եղել է 74: Դպրոցն ունի 20 ուսուցիչ: Իսկ սահմանից 2.5 կմ հեռավորության վրա գտնվող Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցում 2015-¬2016 թվականներին կսովորի մոտ 380 աշակերտ: Ամեն տարի այս դպրոցի աշակերտների առնվազն 60 տոկոսն ընդունվում է բարձրագույն ուսումնական հաստատություններ. 2015 թվականի 39 շրջանավարտներից 23-¬ն ընդունվել է պետական բուհեր: Ավագ դասարանների աշակերտների թիվը գերազանցում է 100-¬ը: Բերդավանի միջնակարգ դպրոցն ունի 47 մանկավարժ:

 
IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network