Սկոպյեում հորդառատ անձրեւները 15 մարդու կյանք են խլել
INTERNATIONAL NEWSՄակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում հորդառատ անձրեւների հետեւանքով 15 մարդ է զոհվել: Այս մասին հաղորդել է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
«Երեկ եղանակային անբարենպաստ պայմանների հետեւանքով 15 մարդ է զոհվել Սկոպյեի շրջանի Արաչինովո, Սինգելիչ եւ Ստայկովցի բնակավայրերում»,- ասված է հաղորդագրությունում:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նաեւ ծառեր են տապալվել, մի քանի շրջաններում բառացիորեն գետեր են գոյացել, ավելի քան 30 մեքենաներ արգելափակվել են, մարդիկ սոցցանցերի միջոցով օգնություն են խնդրել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



