Բելգիայում ոստիկանների վրա հարձակումն ահաբեկչություն է որակվել
INTERNATIONAL NEWSԲելգիական Շառլռուայում ոստիկանների վրա զինված տղամարդու հարձակումից հետո Բելգիայի Դաշնային դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ «Ահաբեկչական սպանության փորձ» հոդվածի հատկանիշներով: ՌԻԱ Նովոոստիիփոխանցմամբ՝ այս մասին Անվտանգության ազգային խորհրդի նիստից հետո հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
«Դաշնային դատախազությունը մեզ տեղեկացրեց, որ ահաբեկչական սպանության փորձի փաստով հետաքննություն է սկսվել՝ հաշվի առնելով հանցագործություն կատարելու պահին այն կատարողի հայտարարությունները»,- ասել է վարչապետը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շառլռուայում անհայտ անձը դաշույնով հարձակվել է երկու ոստիկանի վրա: Ստացված հրազենային վնասվածքների հետեւանքով հարձակվողը մահացել է: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նա ծագումով Ալժիրից էր:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Top Travel Destinations of 2026: IDBank
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026



