Իտալիայի սահմանին ձերբակալել են դանակներով զինված 3 ֆրանսիացու
INTERNATIONAL NEWSԴանակներով և փայտե մականներով զինված 3 ֆրանսիացի ձերբակալվել են Իտալիայի ոստիկանների կողմից Ֆրանսիային սահմանամերձ Վենտիմիլիա քաղաքի մոտ, հայտնում է RaiNews 24 հեռուստաալիքը:
Իտալական իրավապահ մարմինների տեղեկատվությամբ` Ֆրանսիայի քաղաքացիները հավանաբար մտադրված են եղել միանալու բողոքի ցույցին, որը No Border միջազգային ակտիվիստները պլանավորել են Վենտիմիլիայում կազմակերպելու կիրակի օրը: Նրանք հանդես են գալիս միգրանտների տեղաշարժման ազատության պահանջելով:
Շաբաթ երեկոյան No Border-ի ակտիվիստները գրավել են Վենտիմիլիայի հրշեջ ծառայության զորանոցը, որտեղից նրանց դուրս հանելու փորձ են կատարել ոստիկանները: Տեղի են ունեցել բախումներ, ձերբակալվել է 2 մարդ:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



