Ուկրաինան եւ Ինդոնեզիան ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ խորհրդակցություններ կանցկացնեն
INTERNATIONAL NEWSՈւկրաինայի եւ Ինդոնեզիայի նախագահները համաձայնության են եկել ազատ առեւտրի գոտու ներդրման շուրջ խորհրդակցությունների սկսելու շուրջ: Այս մասին նշված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նշել է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության լուրջ աճը եւ Ինդոնեզիային Հարավ-Արեւելյան Ասիայի կարեւոր գործընկեր կոչել:
Պորոշենկոն հիշեցրել է, որ Ուկրաինայի որեւէ նախագահ շուրջ 20 տարի Ինդոնեզիա չի այցելել: «Այդ պատճառով այս այցից եւ հանդիպումներից հետո մեր երկրներն ու քաղաքացիներն ավելի կմերձենան: Մեր դռներն ու սրտերը բաց են ձեզ համար: Սպասում ենք ձեզ»,- ամփոփել է ուկրաինացի առաջնորդը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



