««Լեսթերը» և «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում են նվաճել Սուպերգավաթը, խաղն ընկերական չի լինի». Կլաուդիո Ռանիերի
SPORT«Լեսթերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին կիսվել է Անգլիայի Սուպերգավաթի համար «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք խաղի սպասումներով: Խաղը տեղի կունենա օգոստոսի 7-ին:
«Դա ընկերական խաղ չի լինի: Սպասում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ ուժեղ և կազմակերպված կխաղա: Կարծում եմ, որ երկու թիմերն էլ ցույց կտան իրենց առավելագույնը, երկուսն էլ ցանկանում են հաղթել տիտղոսը և դա իսկական ճակատամարտ կլինի: Ես մոռացել եմ այն մասին, թե ինչ է եղել նախորդ մրցաշրջանում և կենտրոնացած եմ միայն հաջորդ խաղերի վրա: Մենք նորից ուզում ենք բոլորին հաղթել»,- Ռանիերիի խոսքերն է մեջբերում Goal-ը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



