Իրանի ԱԳՆ-ն կոչ է արել Արևմուտքին չքննադատել մահապատիժների անցկացումը
INTERNATIONAL NEWSԻրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Կասեմին հայտարարել է, որ արևմտյան երկրները և կազմակերպությունները չպետք է քննադատեն Թեհրանին Քուրդիստանում իրականացված մահապատիժների իրականացման համար: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
«Երբ Իրանն անձամբ է հանդիսանում ահաբեկչության զոհ, նա կձեռնարկի հնարավոր ամեն ինչ՝ ապահովելու իր քաղաքացիների անվտանգությունը»,- ասել է նա:
Կասեմին ընդգծել է, որ մահապատժի ենթարկվածները մեղավոր են ճանաչվել զինված խմբավորումների ստեղծման փորձի, Իրանի քաղաքներում պայթուցիկների ստեղծման և ռումբերի տեղադրման մեջ:
Գործակալության տեղեկություններով՝ Իրանի իշխանությունները Քուրդիստան նահանգում օգոստոսին կախաղան են հանել 20 զինյալի:
ՄԱԿ-ը և Եվրամիությունը դատապարտել են Իրանի այդ գործողությունները:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



