ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարարը Ռուսաստանը «թիվ մեկ սպառնալիք» է անվանել
INTERNATIONAL NEWSԱՄՆ ռազմաօդային ուժերի նախարար Դեբորա Լի Ջեյմսը FoxNews հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ իր երկրի համար «թիվ մեկ սպառնալիք» է Ռուսաստանը։
Հեռուստաալիքի թղթակցի հարցին, թե նրա կարծիքով ով է ԱՄՆ ազգային անվտանգության գլխավոր սպառնալիքը, Լի Ջեյմսը մատնանշել է Ռուսաստանը։
«Ռուսաստանը մեր թիվ մեկ սպառնալիքն է։ Այն կարող է մեր երկրի համար գոյաբանական սպառնալիք դառնալ։ Մոսկվան միջուկային զենք ունի և վերջերս ագրեսիվ արտաքին քաղաքականություն է վարում։ Ուկրաինան, անշուշտ, տուժել է Ղրիմի ապօրինի անեքսիայից, և երկրում հրադադարի ռեժիմի խախտումների համար մասնակիորեն պատասխանատու է Ռուսաստանը»,-ասել է նախարարը։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



