Ստամբուլում հեղաշրջման դեմ խոշոր ցույց է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով Ստամբուլի Յենիքափը հրապարակում օգոստոսի 7-ին խոշոր ցույց է տեղի ունեցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հանրահավաքին մասնակցելու համար հրավիրել էր նաեւ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդներին։
Ընդդեմ հեղաշրջման հանրահավաքի ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ եթե մեջլիսն ընդունի մահապատժի մասին օրենքը, ապա ինքն անպայման կվավերացնի այն։
Թուրքական պետական Anadolu գործակալությունը հայտնել է, թե հանրահավաքին մասնակցել է 5 մլն մարդ։
Հատկանշական է, որ հանրահավաքին Էրդողանը չի հրավիրել քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Սելահաթին Դեմիրթաշին։
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



