Քաղավիացիայի նորանշանակ պետը միլիոնատե՞ր է
ECONOMICSԱյս տարվա հունիսի 8-ին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետ նշանակված Սերգեյ Ավետիսյանի դրամական միջոցները ավելի քան 100 միլիոն դրամ են կազմում:
Ինչպես տեղեկանում ենք Ավետիսյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2016թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից՝ վերջինս մեկ բնակարան ունի, իսկ նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 100 միլիոն դրամ եւ 70 հազար ԱՄՆ դոլար: Իսկ վեց ամիսների ընթացքում ստացած աշատավարձն էլ կազմել է 2 միլիոն 961 հազար դրամ:
Նրա կինը՝ Աննա Եղիազարյանը, նախորդ տարի ունեցել է 40 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ, իսկ նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 1 միլիոն 816 հազար դրամ, որից 1 միլիոն 716 հազար աշխատավարձն է, իսկ 100 հազար դրամն էլ բաժնեմասի օտարումից ստացված եկամուտ:
Նշենք, որ Սերգեյ Ավետիսյանը ընդամենը ամիսներ առաջ զբաղեցնում էր Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան