Արմենչիկի կնոջ շնորհավորանքը երգչի ծննդյան առթիվ
LIFEՃանաչված երգիչ Արմենչիկը օգոստոսի 8-ին նշում է ծննդյան 36-րդ տարեդարձը։ Լոս Անջելեսում բնակվող երգչին արդեն շատերն են հասցրել շնորհավորել, սակայն ամենասպասված, ամենաանկեղծը նրա ընտանիքի, հատկապես կնոջ բարեմաղթանքներն են։
Հոբելյարի կինը՝ Լուսինեն, Instagram-ում հրապարակել է Արմենչիկի հետ լուսանկար, որի մեկնաբանության մեջ գրել է.
«Շնորհավոր սիրելիս, այնքան շատ խոսքեր կան կուտակված իմ սրտում, որ շատ դժվար է արտահայտել։ Դու շատ բարի հոգատար մարդ ես, ամենալավ ամուսինն ու հայրիկը։ Սիրում եմ քեզ։ Բախտավոր եմ, որ կաս իմ կյանքում։ Աստված քեզ պահապան»։
Իսկ հենց ինքը՝ Արմենչիկը, Լուսինեի եւ որդու՝ Միքայելի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ծննդյան տոնը նշում է Հավայիում ընտանիքի անդամների հետ։
Իսկ հենց ինքը՝ Արմենչիկը, Լուսինեի եւ որդու՝ Միքայելի հետ լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ ծննդյան տոնը նշում է ընտանիքի անդամների հետ։ Իսկ ո՞ւր է 36-ամյա հայրիկի արքայադուստր Անգելինան։