Չինացի օդաչուն առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդության Է մեկնել միաշարժիչ ինքնաթիռով
INTERNATIONAL NEWSՉինացի օդաչու Չժան Բոն ՉԺՀ-ի պատմության մեջ առաջին անգամ շուրջերկրյա ճանապարհորդության Է մեկնել միաշարժիչ ինքնաթիռով:Այս մասին հայտնել Է «Ժենմին ժիբաո» թերթի Էլեկտրոնային տարբերակը:
58 օրում Չժան Բոն եւ նրա անձնակազմը, որոնք օգոստոսի 7-ին մեկնել են Պեկինի միջազգային օդանավակայանից, պլանավորում են հաղթահարել մոտ 40 հազար կիլոմետր՝ կատարելով շուրջ 50 վայրԷջք այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Իսլանդիան, Կանադան եւ ԱՄՆ-ը:
Թռիչքը մասնակիորեն կանցնի հնադարյան Մետաքսի ճանապարհի երթուղով: Ճանապարհորդության համար ընտրվել Է տուրբապտուտակավոր թեթեւ TBM 700-ը («Թի բի Էմ 700): Շուրջերկրյա թռիչքի նախապատրաստումը տեւել Է երկու տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



