Իրանցի նախարար. ԱՄՆ-ն Իրանին 400 մլն դոլար է վճարել միջուկային ծրագրի շրջանակում
INTERNATIONAL NEWSՉորս հարյուր միլիոն դոլարը, որ ԱՄՆ-ն վճարել է Իրանին, միջուկային ծրագրի մաս է կազմել, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Իրանի կապի նախարար Մահմուդ Վաեզին:
«Դա մեր ձեռք բերած համաձայնության մաս էր կազմում: Դա միջուկային պայմանագրի վերաբերյալ գործարքի մաս էր կազմում», — հայտնել է իրանցի նախարարը:
ԱՄՆ-ի վարչակարգը չի ժխտում փողի ուղարկման փաստը, սակայն պնդում է, որ խոսքը պայմանագրերի հետ կապված տուգանքներին է վերաբերում: ԱՄՆ-ն համաձայնել է Թեհրանին 1,7 միլիարդ դոլար վճարել 1979-ի իսլամական հեղափոխության պատճառով չիրականացված զենքի մատակարարման համար, որի համար Վաշինգտոնը ավելի քան 35 տարի առաջ կանխավճար էր ստացել:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



