Քիմ Քարդաշյան. Ես վախեցա, երբ իմացա, որ պետք է պարեմ Բեյոնսեի կողքին
PHOTOՔիմ Քարդաշյանը Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի հերթական թողարկման ժամանակ պատմել է պարելու վախի մասին։
Քիմը նշել է, որ մի քանի տարի առաջ Բեյոնսեի ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին, եւ իր ամուսին Քանյե Ուեսթը համատեղ համերգային շրջագայության էին մեկնել, եւ հաճախ նրանց ուղեկցում էին ինքն ու Բեյոնսեն։
Մի անգամ՝ համերգի ժամանակ, Բեյոնսեն սկսել է պարել, իսկ Քիմը, որը պարել չի սիրում, բարդույթավորվել է.
«Ինձ համար պարելը մահից վատ է, իսկ այն ժամանակ ես մտածեցի, որ պարելու եմ Բեյոնսեի կողքին, եւ այդ մտքից սարսափահար եղա։ Այն ժամանակ Քանյեն բարկանում էր ինձ վրա, որ ես չեմ պարում նրա համերգների ժամանակ։ Իսկ Բեյոնսեն մոտեցավ ինձ եւ ասաց. «Մի՛ մտածիր, պարզապես պարի՛ր, թուլացի՛ր, հաճու՛յք ստացիր»,– պատմել է Քիմը՝ հավելելով, որ թեպետ Բեյոնսեի բառերն իրեն վստահություն ներշնչեցին, աստղի կողքին պարել ինքը չհամարձակվեց։
Աղբյուրը՝ Daily Mail