Yerevan, 30.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Տղամարդիկ չեն հավանում խելացի կանանց, եթե նրանք գեղեցիկ չեն

PHOTO

Հետազոտողները պնդում են, որ տղամարդիկ իրենց համար զուգընկեր ընտրելիս չեն նախընտրում խելացի կանանց: Միակ դեպքը, որ նրանք կընտրեն խելացի կնոջ, կլինի այն ժամանակ, եթե կինը բացի խելացի լինելը նաև գեղեցիկ լինի: Ուրեմն պարզվում է, որ դերասան Ջորջ Քլունին այս օրենքի մեջ բացառություն է, քանի որ նա ամուսնացել է բրիտանացի իրավաբան Ամալի հետ, ով և՛ անչափ գեղեցիկ է, և՛ խելացի:

Men put more of a premium on physical appearance and being relatively clever helped very attractive women stand out from the crowd (stock picture) 

Վարշավայի տնտեսագիտության դպրոցի գիտնականները ուսումնասիրել են 4000 ժամադրությունների արդյունքները, որոնց ժամանակ մոտ 560 մարդ 4 րոպերում պետք է ծանոթանային և ճանաչեին իրենց պոտենցիալ զուգընկերներին:

Մասնակիցները, որոնք բոլորը Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանի ուսանողներ էին, գնահատեցին միմյանց գրավչությունը և ինտելեկտը:

Կանանց ավելի դուր էին եկել այն տղամարդիկ, ովքեր կա՛մ գեղեցիկ էին, կա՛մ խելացի: Սակայն տղամարդկանց մոտ ամեն ինչ շատ ավելի բարդ էր:

Տղամարդկանց համար առաջին տեղում արտաքին տեսքն էր, իսկ համեմատաբար ավելի խելացի լինելը օգնում էր, որ գեղեցիկ կանայք առանձնանային ամբոխից:

Այնուամենայնիվ, հետազոտողները պարզեցին, որ ժամադրվող տղամարդիկ հատուկ սահման են գծում, և ըստ դրա ավելի լավ է այդ գծին չհասնել, քան թե դա գերազանցել: Այլ կերպ ասած՝ ինչքան կինը խելացի է, այնքան ավելի գեղեցիկ նա պետք է լինի, որպեսզի նրան տղամարդիկ հավանեն:

Personality and Individual Differences հանդեսում ասվում է. «Զուգընկերներ փնտրելիս կանայք չեն բացառում ոչ գրավիչ տղամարդկանց: Նույնիսկ կանանց կողմից ոչ գրավիչ համարվող տղամարդիկ կարող են դրական արձագանքներ ստանալ ժամադրության ժամանակ, եթե նրանք խելացի լինեն և բարձր ինտելեկտ ունենան: Իսկ տղամարդիկ շատ հստակ տարբերություն են դնում իրենց զուգընկերների ընտրության ժամանակ: Ըստ տղամարդկանց՝ կնոջ ինտելեկտը ընկալվում է որպես բացասական կողմ: Ուստի՝ կանանց ինտելեկտը պետք է կոմպենսացվի նրանց արտաքին գեղեցկությամբ, որպեսզի նրանք մեծ հավանականություն ունենան տղամարդկանց կողմից ընտերվելու:»

 

Հարաբերությունների մասնագետ Պաուլին Բրաունն ասում է. «Այս ուսումնասիրությունը համապատասխանում է այն ամենին, ինչը ես տեսնում եմ. խելացի կանայք, ովքեր ավարտում են համալսարանը, կարծում են, որ պետք է իրենց հիմար ձևացնեն, որպեսզի թաքցնեն իրենց ինտելեկտը և դուր գան տղամարդկանց:» Գլասգոյի մի խորհրդատու ավելացնում է. «Խելացի կինը կարող է տղամարդու մոտ անապահովության զգացում առաջացնել. տղամարդը, շատ հնարավոր է, որ սկսի կասկածել, թե արդյոք նա կարող է կնոջը միշտ հետաքրքրել, ընդլայնել նրա մտահորիզոնը, արդարացնել նրա սպասելիքները և բնական հետաքրքրասիրությունը:»

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։

 

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M