Շատ պարզ թեստ։ Ընդամենը բռունցք արեք, հետո տեսեք, թե որ տարբերակին է համապատասխանում ու նայեք արդյունքնրեը
LIFEԴուք իսկական ալտրուիստ եք
Դուք հակված եք մարդկանց օգնել նույնիսկ այն ժամանակ, երբ դա ձեզ որոշակի անհարմարություններ է պատճառում: Դուք մշտապես գտնվում եք նոր գիտելիքների և տպավորությունների փնտրտուքի մեջ, շատ էներգիա ունեք և մի փոքր անհամբեր եք: Ձեզ նմաններին հիմնականում արկածախնդիրներ և համարձակ անձինք են անվանում: Սակայն շատերը կարող են չմտածել, թե որքան հաճախ է ձեզ մոտ հուզմունք առաջանում, և որքան շատ կարիք ունեք օգնության և պաշտպանության: Ձեզ համար պարտադիր է, որ ձեզ հասկանան և գնահատեն, քանի որ հաճախ դուք առնչվում եք մարդկանց հետ, ովքեր օգտվում են ձեր աշխատանքից: Դուք շարունակում եք պաշտպանել բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն
Դուք շփվող եք, գրավում եք տարբեր անձանց: Ընկերները ձեզ սիրում են ձեր անկեղծության և սուր մտքի համար: Դուք ինքնավստահ եք, ունեք բարձր ինքնագնահատական: Դուք ջանասեր եք և ճկուն, ինչի արդյունքում դուք շատ լավ ընկեր եք, ինչպես նաև կարող եք դառնալ լավ ղեկավար: Սակայն երբեմն անհաջողություն ունենալու վախը խանգարում է ձեզ ընդունել համարձակ որոշումներ: Դուք հաճախ եք խրախուսանքի և գովասանքի կարիք ունենում: Դա այդքան էլ վատ չէ: Կարևոր է չդադարել հավատալ ինքներդ ձեզ, նույնիսկ, եթե ձեզ չեն ասում այն մասին, որ դուք լավն եք: Հնարավոր է, որ դուք հայտնվել եք մարդկանց շրջանում, որոնք նախանձում են ձեր հաջողություններին:
Դուք սրամիտ եք և պերճախոս, սակայն մի փոքր ամաչկոտ եք, ինչն այս հատկանիշներին թույլ չի տալիս ամբողջությամբ արտահայտվել: Այդ պատճառով էլ շատ մարդիկ ձեզ լռակյաց և շփվելու չհակված մարդ են համարում: Դուք խոհուն եք, երբեմն ինքներդ ձեզնից շատ բան եք պահանջում, ինչը հանգեցնում է ավելորդ անհանգստության: Աշխատում եք այնպես անել, որ ոչինչ չխաթարի ձեր ներքին ներդաշնակությունը: Ձեզ մոտ անձանց շատ հարմար է ձեզ հետ: Երբեմն դուք տխրում եք այն պատճառով, որ չեք կարողանում շատ հեշտությամբ փոխհարաբերություններ ստեղծել, հեշտությամբ ձուլվել նոր աշխատակազմի հետ: Պետք չէ դա սրտին մոտ ընդունել, քանի որ բավական է միայն ավելի ճկուն և ընկերասեր դառնալ, և մարդիկ, ովքեր նախկինում վախենում էին մոտենալ ձեզ, նույն պահին կգան դեպի ձեզ:
1
IDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” Campaign
2
Grant Akopian has been elected to the AmCham Board
3
Planning your trip from a scratch: tips from IDBank
4
Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future
5
“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’



