Թե որքան ժամանակ ենք կյանքում ծախսում տարբեր գործողությունների համար
LIFEԱռօրյա կյանքում, կամա թե ակամա, մենք կրկնում ենք նույն գործողություններն ու սովորությունները: AdMe.ru-ն հավաքագրել և ներկայացրել է, թե որքան ժամանակ է մարդ միջինում ծախսում այս կամ այն կրկնվող գործողության վրա ողջ կյանքի ընթացքում:
1. Մեր կյանքի 10 տարին անցկացնում ենք աշխատավայրում:
2. 3 ամիս անցկացնում ենք խցանումներում:
3. 136 օր կանայք ծախսում են շպարվելու վրա:
4. 1 տարի ծախսում ենք լվացք անելու համար:
5. 115 օր ծիծաղում ենք:
6. 4 տարի և 3 ամիս անցկացնում ենք մեքենա վարելով:
7. 5 տարի գրասենյակային աշխատակիցն անցկացնում է աթոռին նստած:
8. 2.5 տարի անցկացնում եք ուտելիք պատրաստելով:
9. 8 տարի կանայք ծախսում են գնումների վրա:
10. 3.5 տարի ծախսում ենք ուտելու վրա:
11. 9 տարի հեռուստացույց ենք դիտում:
12. Իրենց կյանքի 17 տարին կանայք փորձում են նիհարել:
13. 48 օր սիրով ենք զբաղվում:
14. 92 օր անցկացնում ենք զուգարանում:
15. 1.5 տարի լողանալու վրա ենք ծախսում:
16. 14 օր համբուրվում ենք:
17. 1 տարի կանայք որոշում են, թե ինչ հագնեն:
18. 125 օր տղամարդիկ ծախսում են սափրվելու համար:
19. 26 տարի քնած ենք անցկացնում:
20. 1.6 տարի կանայք ծախսում են սանրվածք ստանալու համար:



