Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի նշանների արտաքինը

LIFE

Խոյ. 21 մարտ-20 ապրիլ
Խոյերը նիհարակազմ, երկարավիզ, արտահայտված այտոսկրերով, մոխրագույն աչքերով, կոշտ և ուղիղ կամ, ընդհակառակը, գանգուր շիկակարմիր կամ մուգ-շագանակագույն մազերով, մեծ և արտահայտված առջևի ատամներով մարդիկ են: Խոյերը հաճախ ամուր կառուցվածք ունեն. կեռ հոնքեր, նեղ կզակ, տղամարդկանց մարմինն էլ մազածածկ է: Խոյերին անհրաժեշտ է լավ սնվել, որպեսզի վերականգնեն ծախսված էներգիան: Չի խրախուսվում չարաշահել կարմիր միսը: Այս նշանի համար օգտակար են հետևյալ բույսերը' մանանեխ, ակնախոտ, դափնի: Քանի որ Խոյը կառավարում է գլխով ու դեմքով, դա նրանց խոցելի տեղն է: Ավելի տարածված հիվանդություններն են ուժեղ գլխացավերը, գլխապտույտներն ու մաշկային ցանը:

Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս
Ցուլերը գեր, հաղթանդամ, ամուր պարանոցով և լայն ուսերով, մուգ-դարչնագույն, գանգուր մազերով, հաստ շուրթերով, լայն և կլոր ճակատով, ընկուզանման գլխով մարդիկ են: Նրանց ձեռքերի դաստակներն ու ոտնաթաթերը սովորաբար փոքր են և մսոտ: Ցուլերին հիմնականում կարելի է ճանաչել գեր և ամուր պարանոցից: Սրանք լայն ճակատով, գրավիչ մարդիկ են, ովքեր ավելի հաճախ իրենց տարիքից երիտասարդ են երևում: Նրանց օգտակար է սպորտով զբաղվելը, և չի կարելի չարաշահել յուղալի սնունդը: Դա, իհարկե, արդարացված է բոլոր նշանների, բայց հատկապես կարևոր է Ցուլի համար դանդաղ' նյութափոխանակության պատճառով:

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս
Երկվորյակները սլացիկ, ուղիղ և ճկուն իրանով, երկար ձեռքերով ու ոտքերով, մեծ բերանով, բարակ շուրթերով, ուղիղ, հաճախ վեր ցցված քթով, սև ուղիղ մազերով, բավական լայն ուսերով և նիհարակազմ մարդիկ են: Երկվորյակները սովորաբար ամրակազմ և ջլուտ են' լի նյարդային էներգիայով: Այդ էներգիայի սանձահարումը երբեմն հեշտ չէ, հատկապես, եթե շատ երկար են աշխատում, իսկ գլխում հազարավոր մտքեր են պտտվում: Երկվորյակների համար օգտակար կլինի խախտել քարացած հնամոլությունը և ֆիզիկական վարժություններ կատարել, որպեսզի մտքերը խաղաղվեն: Նրանք հակված են շնչուղիների և նյարդային հիվանդությունների:

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս
Խեցգետինը բավականին կարճահասակ է, գեր, անգույն, կլոր դեմքով, լայն ճակատով, մուգ շագանակագույն մազերով, խոշոր աչքերով, լայն կրծքով, փոքր և մսոտ ոտնաթաթերով ու դաստակներով: Այս նշանի ներկայացուցիչները հեշտ ճանաչելի են իրենց կլոր դեմքի շնորհիվ: Նրանց կառուցվածքը նույնպես կարող է կլորավուն լինել, բայց դա ոչ մի կապ չունի ավելորդ քաշի հետ: Խեցգետնի համար օգտակար են ջրային սպորտի տեսակները, լողափին հանգստանալը, մի խոսքով' ամեն բան, որ կապված է ջրի հետ: Եթե տառապում են թերարժեքության զգացումով, հատկապես' մանկական, կարելի է հիպնոս կիրառել, որպեսզի հաղթահարեն այն և հաշտվեն անցյալի հետ: Կարևոր է, որ նրանք սովորեն մոռանալ նախկին վիրավորանքներն ու ցնցումները, հակառակ դեպքում' հույզերը կկուտակվեն և առողջական խնդիրներ կառաջացնեն:

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս
Առյուծն իր նշանին պարտական է լայնաթիկունք կառուցվածքի, գեղեցիկ և տղամարդկային մարմնակազմության համար: Նրանք փոքրիկ շրջանաձև գլխով, դեմքի հիանալի գույնով, երկնագույն կամ մոխրագույն աչքերով, կտավատի կամ բաց շագանակագույն, խիտ մազերով և թագավորական կեցվածքով էակներ են: Նրանց համար օգտակար է քիչ կալորիաներով դիետան, քանի որ սիրտը նրանց թույլ տեղն է: Որպեսզի էներգիան ծախսելու տեղ լինի' Առյուծներին խորհուրդ է տրվում ոչ մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր
Այս նշանի մարդիկ նիհար են և ճկուն, լայն ճակատով, բաց խարտյաշ' ճակատից հետ տարած մազերով: Երկնագույն աչքեր, լայն ուսեր ունեցող Կույսերը կիրթ են և դերասանական ընդունակություններով օժտված: Սովորաբար ունեն վայելչակազմ և գրավիչ արտաքին, խիստ դիմագծեր: Քանի որ Կույսերը շատ են նյարդայնանում և անհանգստանում, առաջին հերթին տառապում է ստամոքսը. ծակոցներ' նորածին տարիքում, ստամոքսի խանգարումներ' երիտասարդ, խոցª հասուն տարիքում: Քանի որ Կույսերը շատ ուշադիր են իրենց առողջականի և սննդի հանդեպ, հմտորեն հոգ են տանում իրենց մարմնի մասին:

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր
Այս նշանն ապահովում է նրբագեղ կառուցվածք' լավ զարգացած անդամներ, երկար, ձվաձև դեմք, ուղիղ քիթ, գեղեցիկ կապույտ աչքեր (երբեմն մուգ շագանակագույն), կտավատի գույնի կամ շագանակագույն մազեր, դեմքի հիանալի գույն: Այս նշանի տակ ծնվածներն օժտված են ամենանուրբ գեղեցկությամբ: Արտաքնապես նրանք միշտ առանձնանում են բազմությունից խղճահարություն հայցող հայացքով կամ լավ կազմվածքով: Նրանց օգտակար են ֆիզիկական վարժությունները, հատկապես այնպիսինները, որոնք ամրացնում են մեջքի մկանները և նպաստում մարմնի ճկունությանը:

Կարիճ. 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր
Այս նշանը մարդուն նվիրում է կարճ, ամուր կառուցվածք, բարձր լայն կուրծք, դեմքի մուգ կամ դեղնավուն գույն, մուգ մազեր, ուժեղ և մի փոքր թեք ոտքերով մարմին: Ուժեղ և առողջ մարդկանց տեսակ է: Սովորաբար բոլոր Կարիճները ձգող, խորը հայացք ունեն: Անկախ հասակից կամ մարմնի կառուցվածքից' նրանք ուժ են արձակում, նրանց ձայնը սովորաբար ցածր և խռպոտ է: Շնորհիվ մեծ կամքի ուժի, որը հատուկ է այս նշանին, Կարիճներն աշխատում են մինչև ուժասպառ լինելը: Ինչ հիվանդությամբ էլ տառապեն, միշտ ինչ-որ կերպ դա առնչվում է հույզերին:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Այս նշանի տակ ծնվածը բարձրահասակ և լավ կառուցվածք է ունենում' մարմնի արտահայտված մասերով, ձվաձև և բավականին երկար դեմքով, լայն ճակատը բացող մուգ կամ շագանակագույն մազերով, ընդգծված, ուռուցիկ, մուգ կամ երկնագույն աչքերով: Փոքր-ինչ արծվաքիթ է: Այս նշանի տակ ծնվածների մեծ մասն առանձնանում է բարձր հասակով և լայն ուսերով: Աղեղնավորները գիրանալու հակում ունեն, քանի որ երբեք չեն հրաժարվում համեղ ճաշատեսակներից: Աղեղնավորի դեմքն օվալաձև է:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար
Այս մարդիկ բավականին վատ կառուցվածքով, թույլ, երկար ու բարակ պարանոցով, կոպիտ դիմագծերով, թույլ և հաճախ խորշոմած անդամներով, կարճ կզակով, փոքր կրծքով և կարճ ուսերով են լինում: Այծեղջյուրների կառուցվածքը հաճախ չոր և ջլուտ է. այդ մարդիկ շատ դիմացկուն են: Այծեղջուրները չեն կարող հպարտանալ իրենց մկաններով, բայց գիտակցում են վարժությունների օգտակարությունն ու կանոնավոր զբաղվում սպորտի որևէ տեսակով: Ավելի հաճախ նրանց անհանգստացնում են ծնկները: Քանի որ Այծեղջյուրները հակված են թաքցնել հույզերը, պետք է սովորեն արտահայտել դրանք, ինչը կնպաստի նաև ֆիզիկական առողջությանը:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար
Ջրհոսները, Կշեռքի նշանից հետո, գեղեցկության կատարյալ տեսակին են պատկանում: Գերակշռում է սաքսոնական տեսակը: Բարձր հասակ, ամուր կառուցվածք, դեմքի հիանալի գույն, երկնագույն աչքեր, կտավատի գույնի մազեր, համաչափ դիմագծեր, լավ զարգացած կզակ և գեղեցիկ, լայն ճակատ: Առանձնանում են բարձր հասակով և ամուր կեցվածքով: Օժտված են նյարդային զգայուն համակարգով, չափազանց դյուրագրգիռ են: Նրանք պետք է արտահայտեն իրենց էներգիան, քանի որ միտքը մշտական լարվածության մեջ է:

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ
Ձկները ոչ բարձրահասակ են, կարճ անդամներով, գունատ դեմքով, պարզ երկնագույն, սև կամ շագանակագույն աչքերով, փոքր քթով, հաստ շուրթերով, շրջանաձև դեմքով, մեծ ձեռքերով և ոտքերով: Նրանց երկու տարատեսակ կա. կետ և դելֆին: Կետի տեսակի ներկայացուցիչները խոշորակազմ են և՛ հասակով, և՛ քաշով: Դելֆիններն ավելի նրբագեղ են: Կետերի քայլվածքը անշնորհք է, իսկ դելֆինները, հակառակը, շարժվում են պարողի պես: Անհավանական գեղեցիկ աչքեր ունեն: Քանի որ կառավարվում են ոտքերով, նրանց համար օգտակար է ոտքերի մերսումը:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia