Տասնյակ մարդիկ են վիրավորվել Բուենոս Այրեսի արվարձանում գնացքների բախման հետեւանքով
SOCIETYՏասնյակ մարդիկ են վերքեր ստացել Արգենտինայի մայրաքաղաքի արվարձանում գնացքների բախման հետեւանքով: Այդ մասին հայտնել են երկրի դատախազության ներկայացուցիչները, որոնց խոսքը մեջբերել է Infobae կայքը, մինչդեռ արգենտինյան TN հեռուստաալիքը հաղորդել է 60 տուժածների մասին:
Միջադեպը տեղի է ունեցել Բուենոս Այրեսից 21 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Տեմպեռլեյ երկաթուղային կայարանում: Ստացված տեղեկատվության համաձայն՝ արվարձանային մարդատար գնացքը բախվել է լոկոմոտիվին: Տուժածներից տասին տեղափոխել են հիվանդանոցներ, մնացածները թեթեւ վնասվածքներ են ստացել:
Ոստիկանությունը, դատախազությունն ու դատական իշխանությունները պատահարի հետաքննություն են սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



