ՌԴ ռմբակոծիչները Սիրիայում հարվածել են «Իսլամական պետության» դիրքերին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի հեռահար ռմբակոծիչները Սիրիայում հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին տեղեկացրել է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
Ըստ տարածված հաղորդագրության` հարվածներն իրականացվել են Պալմիրայից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքում` Էս-Սուխնե և Արաք բնակավայրերին մոտ: Ավիահարվածների հետևանքով ոչնչացվել է ահաբեկիչների ճամբարը, որտեղ պահվել է մեծ ծավալի զինամթերք:
Նախարարությունը տեղեկացնում է, որ ռազմական խնդիրը հաջողությամբ կատարելուց հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են օդանավակայան:
Վերջին անգամ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հեռահար ռմբակոծիչների կիրառման մասին տեղեկացրել էր հուլիսի 21-ին:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



