Լևոն Արոնյանը «Սինգֆիլդի գավաթ 2016»-ի առաջատարների թվում է
SPORTԱՄՆ Սենտ Լուիս քաղաքում ընթացող «Սինգֆիլդի գավաթ 2016» մրցաշարում արդեն կայացել են մեկնարկային առաջին երեք տուրերի հանդիպումները, որոնց արդյունքներով՝ Լևոն Արոնյանը, Ուեսլի Սոն, Վիշվանաթան Անանդը և Վեսելին Թոփալովը վաստակել են 2-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, 3 շախմատիստ՝ Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան և Ֆաբիանո Կարուանան իրենց ակտիվում գրանցել են 1,5-ական միավոր և կիսում են 5-7-րդ հորիզոնականները:
Օգոստոսի 8-ին կայանալիք 4-րդ տուրում Լևոն Արոնյանի մրցակիցն է Ֆաբիանո Կարուանան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



