Կառավարությունը ներգրավել է 87 միլիարդ 500 մլն դրամի փոխառու միջոց՝ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով.«Ժողովուրդ»
ECONOMICS«Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման նպատակով անցած յոթ ամիսներին ՀՀ կառավարությունը ներգրավել է 87 միլիարդ 500 մլն դրամի փոխառու միջոց։ Այլ կերպ ասած՝ պարտքով գումարը վերցրել և հատկացրել են՝ պետական բյուջեով նախատեսված ծախսերն իրականացնելու համար։ Նշենք, որ ներքին աղբյուրներից՝ գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխումից ստացված փոխառու միջոցներից պետական բյուջեի պակասուրդը սպասարկելու համար ծախսված գումարը կազմել է 56 միլիարդ 100 մլն դրամ։ Սա այն դեպքում, երբ ՀՀ պետական բյուջեի պլանով ընթացիկ տարում պակասուրդի ֆինանսավորումը ներքին աղբյուրներից ողջ տարվա կտրվածքով պետք է կազմի 66 միլիարդ 877 միլիոն դրամ, որից փոխառու զուտ միջոցների հաշվին՝ 41 միլիարդ 982 մլն դրամ։ Ավելին՝ պետական բյուջեի պլանով պակասուրդի ֆինանսավորումը գանձապետական պարտատոմսերի տեղաբաշխման հաշվին չպետք է գերազանցեր 42 միլիարդ դրամը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։