Սննդի փաթաթաններն օգտագործելու հետաքրքիր միջոցներ (լուսանկարներ)
PHOTOԱյն, որ սնունդ փաթեթավորելու պոլիէթիլենային փաթաթանները շատ հարմարավետ են սննունդը պահելու համար, բոլորս էլ գիտենք: Սակայն պարզվում է, որ այդ փաթաթանները մենք կարող ենք օգտագործել նաև մի շարք այլ նպատակներով:
Ահա Past.am-ը Ձեր ուշադրությանն է ներկայացնում մի քանի իրավիճակներ, որոնց դեպքում մեզ օգնության կգան սննդի փաթաթանները:
-
Բանանները թարմ պահելու համար
Բանանի գույնը և թարմությունը պահպանելու համար պետք է այն խոնավ պահել, իսկ դրա համար կարող եք պոլիէթիլենային փաթաթանով միմյանց փաթաթել և մոտեցնել բանանի ցողունները:
-
Կոսմետիկ միջոց
Ցանկացած դիմակ ավելի լավ արդյունք կտա, եթե այն ծածկեք սննդի փաթաթանով:
-
Իդեալական չթափվող բաժակ
-
Թակարդ ճանճերի համար
Ճանճերից ազատվելու համար կտրատեք մրգի մի քանի կտորներ, ապա տեղադրեք տարրայի մեջ և ծածկեք սննդի պոլիէթիլենային փաթաթանով: Ապա դանակով փոքրիկ կտրվածք արեք փաթաթանի վրա: Այսպես դուք վերջապես կազատվեք ճանճերի անտանելի բզզոցից:
-
Թարմ ծաղկեփունջ
Խոնավ կտորով փաթաթեք ծաղիկների ցողունները, ապա փաթաթեք սննդի փաթաթանով և այդպես ձեր ծաղիկները շատ ավելի լավ կպահպանվեն մինչև ջրի մեջ դրվելը:
-
Եփեք ձուն առանց կճեպի
Ուղղակի բաժակը ծածկում եք փաթաթանով, ապա մի փոքր բուսական յուղ ավելացնում, ձուն ջարդում և լցնում բաժակի մեջ: Ապա փակում եք փաթաթանը, և 3 րոպե պահում եռացող ջրի մեջ:
-
Հրաշալի միջոց տունը վերանորոգելիս
Եթե դուք տունը վերանորոգելիս ցանկանում եք մի փոքր ընդմիջում անել, կարող եք ներկի վրձինը ծածկել սննդի փաթաթանով և այն չի չորանա մինչ դուք հանգստանում եք:
-
Մաքուր սառնարան
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
Ուղղակի սառնարանի դարակները ծածկեք սննդի փաթաթանով, և ձեր սառնարանը շատ ավելի մաքուր կմնա: