Գերմանիան բացառում է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ռազմական միությունը
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը բացառել է Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ նոր ռազմական միություն ստեղծվելու հնարավորությունը:
Այս մասին Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում:
«Լավ է, որ այն բանից հետո, երբ անցյալ տարի թուրքական կործանիչը խոցել էր ռուսաստանյան ռմբակոծիչին, կրկին մերձեցում է ծագել: Բայց միեւնույն ժամանակ ես չեմ կարծում, որ երկրների միջեւ հարաբերություններն այնքան մոտ կդառնան, որ Ռուսաստանն ու Թուրքիան ՆԱՏՕ-ին այլընտրանք գործընկերություն ստեղծեն: Թուրքիան ՆԱՏՕ-ի կարեւոր գործընկերն է եւ պետք է մնա այդպիսին», -ասել է Շտայնմայերը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



