Թուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չզոհաբերել երկու երկրի միջեւ հարաբերությունները
INTERNATIONAL NEWSԹուրքիան ԱՄՆ-ին կոչ է անում չզոհաբերել երկու երկրի միջեւ հարաբերությունները հանուն Հիզմետ շարժման գաղափարախոս Ֆետհուլլա Գյուլենի: Այդ մասին, ըստ AFP-ի, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ն չհանձնի Գյուլենին, դրանով կզոհաբերի Անկարայի հետ հարաբերությունները:
Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները վերջին 17 տարին ԱՄՆ-ում ապրող Գյուլենին մեղադրում են Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման համար եւ նրա արտահանձնումն են պահանջում: Սակայն Վաշինգտոնը պնդում է, որ Գյուլենի մեղավորության ծանրակշիռ ապացույցներ ներկայացվեն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



