Իրաքի խորհրդարանի խոսնակը խնդրել է իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել
INTERNATIONAL NEWSԻրաքի Ներկայացուցիչների խորհրդի (խորհրդարան) նախագահ Սալիմ ալ-Ջուբուրին դիմել է օրենսդիրներին՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու խնդրանքով: Իրաքյան «Աս-Սումարիա»-ի փոխանցմամբ՝ դիմումը բավարարվել է:
Իրաքի պաշտպանության նախարարը Ալ-Ջուբուրիին մեղադրել է Իրաք սպառազինության մատակարարումների գործարքը կնքելիս կոռուպցիայի մեջ, իսկ մի քանի պատգամավորների՝ առանձնապես խոշոր չափի կաշառք վերցնելու եւ շորթման մեջ:
«Պաշտպանության նախարարի մեղադրանքները կեղծ են, եւ ես ժողովրդին կապացուցեմ իմ անմեղությունը»,- ասել է խոսնակը:
Տեղեկություների համաձայն՝ անձեռնմխելիությունից զրկվել են եւս երկու ժողովրդի ընտրյալներ, որոնց մասին հիշատակվում է պաշտպանության նախարարի զեկույցում:
Վարչապետի նախաձեռնությամբ նրանց արգելվել է երկրից հեռանալ:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



