ԱՄՆ-ի Delta ավիաընկերությունը եւս 250 ավիաչվերթ Է չեղարկել նախորդ օրվա խափանման պատճառով
INTERNATIONAL NEWS Միացյալ Նահանգների Delta Air Lines ավիաընկերությունն օգոստոսի 9-ին հարկադրված Է եղել չեղարկելու եւս 250 չվերթեր՝ կապված համակարգչային համակարգի անսարքությունների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Ըստ որում նախորդ օրը Delta Air Lines-ն արդեն հազար չվերթ Էր չեղյալ հայտարարել, եւս երեք հազարը ուշացել Էր:
Ավիաընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ այդ խափանման պատճառ Է դարձել Ատլանտայում կարճ միացումը: Համակարգի անսարքությունները նաեւ ազդել են տոմսերի առցանց-ամրագրման, ընկերության կայքի եւ սմարթֆոնների համար դրա հավելվածի աշխատանքի վրա:
Մի քանի ժամ անց անսարքությունը վերացրել են, սակայն դրա հետեւանքները մինչեւ հիմա Էլ զգացվում են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
IDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17



