Քիմ Քարդաշյանի մոր մասնակցությամբ վթարի մեղավոր վարորդը անօթեւան է դարձել
PHOTOԱնցյալ շաբաթ Քիմ Քարդաշյանի 60-ամյա մայրը՝ Քրիս Ջենները,ավտովթարի հետեւանքով վնասվածք էր ստացել: Քրիսը վթարի էր ենթարկվել Քալբասասի իր տան մոտ: Քրիսին բաժին է հասել դաստակի կոտրվածք, ինչպես նաեւ 60-ամյա կինը վախեցել է:
Նրա 250 հազար դոլար արժողության Rolls Royce-ը ջարդոնի է վերածվել, սակայն Քրիսը չի հասցրել երկար վշտանալ, քանի որ հաջորդ առավոտյան նրա դուստրերը՝ Քիմը, Քլոյեն եւ Քորթնին, նրան արդեն նույն արժեքի նոր Rolls Royce են նվիրել:
Սակայն վթարը, որի ժամանակ Քրիսի մեքենային էր բախվել Toyota Prius-ը, անօթեւան է թողել մեքենայի վարորդին՝ այս ու այնտեղ փող աշխատող դերասան Ջեք Ուեյին, քանի որ, պարզվում է, նա արդեն մի քանի ամիս մեքենայի մեջ էր ապրում:
Պարզվել է, ու վթարի պատճառը եղել է Ջեքի սխալը, որը վարել է կարմիր լույսի տակով, պարզվել է նաեւ, որ Ուեյը ապահովագրված չէր, ինչը բարդացնում է գործազուրկ դերասանի վիճակը:
«Ի՞նչ իմաստ ունի դատավարությունը: Քրիսը կհաղթի, քանի որ ես ոչ մի բան չունեմ, իսկ Քրիսը փող ունի: Ես նրա դեմ ոչինչ չունեմ, բայց ես գործազուրկ եմ եւ անտուն, ես ինձ պաշտպանելու կամ իմ ճշմարտությունն ապացուցելու հնարավորություն չունեմ»,- TMZ-ի հետ հարցազրույցում հայտարարել է Ջեքը: