Մեքսիկայում ձերբակալվել է թմրաբարոն Էլ Պոնին
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի ոստիկանները ձերբակալել են թմրաբարոն Գաբինո Պերալտա Սաուսեդոյին՝ հայտնի «Էլ Պոնի» եւ «Էլ Ամիգո» մականուններով: Նա համարվում է աշխարհի ամենավտանգավոր հանցագործներից մեկը: Ինտերպոլը Պոնիի նկատմամբ հետախուզում էր հայտարարել 180-ից ավելի երկրներում, փոխանցում է Noventa Grados-ը:
Թմրամաֆիայի 41-ամյա անդամի ձերբակալության մասին, որը կոկաինի եւ հերոինի մաքսանենգության հանցակից է, հայտնել է Միչոական նահանգի դատախազությունը:
Կասկածյալին բռնել են անցած շաբաթ օրը՝ Գերերո նահանգի Սյուդադ-Ալտամիրանո քաղաքում իրականացված ռեյդի ժամանակ:
Ձերբակալվածի մոտ պայուսակ է եղել, որի մեջ, ենթադրաբար, մարիխուանա կար:
Նախօրեին Գաբինոյին ուժեղացված հսկողությամբ բերել են Մեխիկո: Նրան սպառնում է արտահանձնում ԱՄՆ:
1
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
2
Financial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBank
3
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
4
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...
5
"The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental Organization



