Yerevan, 18.May.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞վ է օգտակար դատարկ ստամոքսին սխտոր ուտելը

LIFE

Shabat.am-ը գրում է.

Սխտորի հատկությունների վերաբերյալ իրականացված հետազոտությունները ցույց են տալիս, որ դատարկ ստամոքսին սխտոր ուտելը հավասարազոր է ուժեղ ներգործություն ունեցող բնական անտիբիոտիկի: Ավելի արդյունավետ է նախաճաշից առաջ սխտոր ուտելը, քանի որ միկրոբները չեզոքանում են դրա հզոր ազդեցությունից: Շատ մարդիկ, ովքեր տառապում են հիպերտոնիայով, հայտնաբերել են, որ սխտորը օգնում է ազատվել այս հիվանդության ախտանիշներից:

Բացի դրանից արդյունավետ է արյան շրջանառության համար, որը նույնպես կանխարգելում է սրտի հետ կապված խնդիրները և նպաստում է լյարդի և միզապարկի լավ գործելուն: Դա շատ արդյունավետ է ստամոքսի խնդիրների համար՝ ինչպիսին է փորլուծությունը: Որոշ մարդիկ հաստատում են, որ սոված ստամոքսին սխտորի օգտագործումը շատ լավ դեղամիջոց է նյարդային խնդիրների համար: Միևնույն ժամանակ, սխտորը շատ արդյունավետ միջոց է ստամոքսի շատ խնդիրների համար: Դա լավացնում է մարսողությունը և բացում ախորժակը: Վերջինս օգնում է նաև հսկողության տակ պահել լարվածությունը՝ կանխարգելու ստամոքսահյութի թթվայնության առաջացմանը, որը սովորաբար արտադրվում է նյարդայնանալիս: Սխտորը ամբողջ աշխարհում հայտնի է իր զանազան օգտակար հատկություններով: Դրա համար էլ շատ տարիներ առաջ ստացել է իր անվանումը որպես բուժիչ սննդամթերք:

Սխտորը որպես այլընտրանքային դեղամիջոց

Սխտորը համարվում է ամենաուժեղ ներգործություն ունեցող սննդամթերքներից մեկը, որը այլընտրանքային բժշկության մեջ օգնում է ազատել մարմինը թույներից: Բժշկության այս ոլորտի փորձագետները պնդում են սխտորի ուժեղ ներգործության մասին, որը օգնում է ազատվել մակաբույծներից և ճիճուներից , ինչպես նաև կանխարգելում է այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են բծավոր տիֆը, շաքարախտը, ընկճախտը և քաղցկեղի որոշ տեսակները: Այն մարդիկ ովքեր սխտորից ալերգիա ունեն պետք է հաշվի առնեն երկու շատ կարևոր փաստեր. չպետք է ուտել սխտորը հում վիճակում և մաշկի հանկարծակի ցանի առաջացման, ջերմության բարձրացման կամ գլխացավի դեպքում պետք է անհապաղ դադարեցնել դրա օգտագործումը: Որոշ ուսումնասիրություններ նույնպես ցույց են տվել, որ սխտորը կարող է առաջացնել կողմնակին ազդեցություն այն մարդկանց մոտ, ովքեր ընդում են դեղեր ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի դեմ: Դրա համար պետք է շատ զգույշ լինել և սահմանափակել դրա օգտագործումը: Եթե սխտորի հոտը դառնում է անտանելի և չեք կարողանում շարունակել օգտագործել, այնուամենայնիվ խորհուրդ չենք տալիս դադարեցնել օգտագործումը՝ հրաժարվելով դրա օգտակարությունից: Դուք կարող եք օգուտ քաղել՝  խմելով բնական հավելումներով դեղահաբերը:

Սխտորի այլ օգտակար հատկությունները

Սխտորը շնչառական հիվանդությունների համար. իսկապաես զարմանալի է, որ դա կանխարգելում և բուժում է տուբերկուլյոզը, թոքերի բորբոքումը, հոսախտը(սաստիկ հարբուխը), բրոնխիտը, քրոնիկ բրոնխիալ հոսախտը, թոքերի հիպեմերիան, ասթման և կապույտ հազը: Տուբերկուլյոզի դեպքում խորհուրդ է տրվում սխտորը օգտագործել հետևյալ ձևով՝ օրական ուտել մեկ լրիվ գլուխ սխտոր: Բաժանեք դա տարբեր չափաբաժինների, այնպես որ կարողանաք որևէ մի ձևով սպառեք: Սխտորը ավելի լավ է օգտագործել հում կամ ջեռոցում թեթևակի բոված վիճակում: Նույնպես կարող եք պատրաստել սոուս ձվի դեղնուցով և բուսայուղով: Այս դեպքում պետք է խուսափեք զանգվածը եռացնելուց, որովհետև սխտորը կկորցնի իր շատ բուժիչ հատկությունները: Եթե տառապում եք բրոնխների որևէ հիվանդությամբ, ապա կարող եք պատրաստել հատուկ թուրմ: Անհրաժեշտ է միայն 200գր. սխտոր, 700 գր. զտած շաքարավազ և 1000 գր. ջուր: Եռացրեք ջուրը սխտորի հետ միասին և այնուհետև ավելացրեք շաքարավազը: Խմեք այս թուրմից օրական 3 ճաշի գդալ: Քրոնիկ բրոնխիտի դեպքում կարող եք պատրաստել սխտորի էքստրակտ: Վերցրեք շիշ, մեջը լցրեք 40 գր. լավ լվացված, փոքր մասերի բաժանված սխտորը և վրան ավելացրեք 100գր. 90%-ոց սպիրտ (կափարիչը պետք է լավ փակվի): Թողեք 5 կամ 6 օր, այնուհետև քամեք: Խորհուրդ է տրվում խմել այս խառնուրդը ամեն օր մեկական բաժակ: Դա կարելի է պահել երկար ժամանակ: Կարող եք օգտագործել նույն պատրաստուկը հոսախտի և ասթմայի դեպքում: Այս դեպքում խմեք 15-30 կաթիլ ավելացնելով տաք ջրին: Եթե սխտորի համը և հոտը ձեզ շատ ուժեղ է թվում, ապա կարող եք մի փոքր ավելացնել անանուխի էքստրակտ: Սա կփոխի սխտորի բուժիչ հատկությունը: Կարելի է օգտագործել սխտորը արտաքին գործածության համար, ինչպիսին է որովայնին տաք թրջոցալաթ դնելը՝ մրսածությունը թեթևացնելու համար: Դա նույնպես հնարավոր է օգտագործել թունավոր կենդանիների խայթոցների դեպքում: Փոքր քանակությամբ սխտորը կարող է օգնել պայքարել գորտնուկների դեմ: Գորտնուկները կպոկվեն անցավ: Որոշ մարդիկ օգտագործում են դա ատամնացավի դեմ պայքարելիս՝ դնելով մի փոքր կտոր ցավող ատամի վրա: Շատ կարևոր է իմանալ, որ սխտորը բուժում է փորկապությունից առաջացող թութքը և ականջի ցավը: Փորկապության և թութքի դեպքում եռացրեք ջուրը բավարար քանակությամբ սխտորով և լցրեք թուրմը այնպիսի ամանի մեջ, որից կկարողանաք շնչել գոլորշին: Դուք կարող եք շնչել գոլորշին մինչև ջրի սառելը: Ականջի ցավի համար սխտորի մի պճեղից քամեք մի քիչ հյութ և 1 կամ 2 կաթիլ կաթեցրեք ցավող ականջը:

Հիշե՛ք…

Կան սխտորի անթիվ հատկություններ, որոնք օգուտ են տալիս նրանց, ովքեր ուտում են հաճախակի և կանոնավոր կերպով: Դուք կարող եք ստանալ այս բուժիչ սննդամթերքի բոլոր բուժական հատկությունները ամեն օր՝ դարձնելով ձեր կյանքը ավելի առողջ:

Unibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia