Դրեյքը հրապարակավ սեր է խոստովանել Ռիհաննային
PHOTOԿանադացի ռեփեր Դրեյքը իր՝ Նյու Յորքի համերգի ժամանակ հայտարարել է. «Դուք սիրու՞մ եք Ռիհաննային Նյու Յորքում..., քանի որ ես Ռիհաննային շատ եմ սիրում:»
Չնայած երգիչը խոստովանեց, որ սիրում է Ռիհաննային, սակայն համերգի ժամանակ նա կարծես սիրահետում էր ամբոխում կանգնած աղջիկներին:
Ռիհաննան և Դրեյքը վերջին տարիներին հասցրել են արդեն մի քանի անգամ բաժանվել և միանալ, սակայն վերջերս նրանք կարծես թե կարողացան առանց հարաբերությունները հանրային դարձնելու, սակայն միևնույն ժամանակ պաշտոնապես հայտարարել, որ հանդիպում են: Չնայած Դրեյքը երկար ժամանակ է, ինչ սիրում է Ռիհաննային, սակայն երբեք չի կարողացել նրան իր ընկերուհին անվանել, քանի որ երգչուհին դեռ չի ցանկանում լրջացնել իրեն հարաբերությունները:
Այս երկու հայտնիները դեռ լիովին չեն խոստովանում իրենց սիրային կապը, սակայն նրանք շատ երջանիկ են միասին:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը։